Հաճախորդը զանգահարում է բնակարանի հայտարարության համար։ Այդ տարբերակն արդեն վաճառված է, բայց դուք ունեք ևս երեքը, որոնք կարող են համապատասխանել։ Մեկի տվյալները գործակալի հեռախոսում են, մյուսի լուսանկարները՝ հաղորդագրությունների մեջ, իսկ երրորդի գինն այսօր փոխվել է։
Մինչ հավաքում եք տեղեկությունը, հաճախորդը շարունակում է որոնումը։
Անշարժ գույքի գործակալության աշխատանքում կարևոր է արագ գտնել ճիշտ առաջարկը, կազմակերպել դիտումը և հիշել՝ ինչի շուրջ եք պայմանավորվել։ Երբ այդ տեղեկությունները տարբեր տեղերում են, նույնիսկ փորձառու թիմը ժամանակ է կորցնում։
TM Hub-ում պատրաստում ենք «Անշարժ գույքի գործակալություն» հավելվածը, որը նախատեսված է այդ ամբողջ ընթացքը մեկ աշխատանքային միջավայրում միավորելու համար։

Գույքի բազան հավելվածում՝ գնով, տեղանքով, պատասխանատու գործակալով և կարգավիճակով
Գույքի բազա, որի հետ ամբողջ թիմը կարող է աշխատել
Հավելվածում նախատեսված է վաճառվող և վարձակալվող գույքի միասնական բազա՝ գնով, տեղանքով, մակերեսով, լուսանկարներով, պատասխանատու գործակալով և կարգավիճակով։
Գործակալը կկարողանա տեսնել՝ որ տարբերակն է հասանելի, որն է ամրագրված, իսկ որն արդեն վաճառված կամ վարձակալված։ Գույքի հետ կապված տեղեկությունը կմնա ընկերության աշխատանքային համակարգում՝ հասանելի սահմանված իրավունքներով։
Հաճախորդի պահանջից՝ համապատասխան առաջարկ

«Երկու սենյակ, Կոմիտասում, մինչև նշված բյուջեն»․ այսպիսի պահանջները հեշտ է կորցնել զանգերի և հաղորդագրությունների մեջ։
Նախատեսում ենք հաճախորդի որոնման պայմանները պահել առանձին քարտում՝ բյուջեով, նախընտրելի տեղանքով, մակերեսով և այլ ցանկություններով։ Այդ պահանջներից հնարավոր կլինի գտնել համապատասխան գույքեր և անցնել հաջորդ քայլին՝ դիտման կազմակերպմանը։

Հաճախորդի պահանջի քարտը և համապատասխան գույքերը՝ կիրառված պայմաններով
Նույն հաճախորդի հետ աշխատելիս գործակալը կտեսնի նաև նախկին արձագանքները․ ինչն է հավանել, ինչու է հրաժարվել և ինչ է պետք առաջարկել հաջորդը։
Դիտումներ՝ հստակ ժամով և պատասխանատուով

Ո՞վ է հաճախորդին ցույց տալու բնակարանը։ Որտե՞ղ են հանդիպելու։ Արդյո՞ք գործակալն այդ ժամին արդեն այլ դիտում ունի։
Դիտումների օրացույցը նախատեսված է այս հարցերը մեկ տեղում լուծելու համար։ Յուրաքանչյուր հանդիպում կկապվի գույքի, հաճախորդի և գործակալի հետ։ Դիտումից հետո հնարավոր կլինի գրանցել արդյունքն ու հաջորդ քայլը՝ նոր տարբերակ առաջարկել, երկրորդ դիտում նշանակել կամ սկսել բանակցությունը։

Դիտումները CRM-ի օրացույցում՝ գույքով, հաճախորդով և գործակալով
Բանակցությունից մինչև գործարքի ավարտ
Գործարքի ընթացքում կարևոր մանրամասները շատ են՝ համաձայնեցված գին, ամրագրում, փաստաթղթեր, նախատեսվող փակման օր և միջնորդավճար։
Հավելվածում նախատեսվում է գործարքի առանձին քարտ, որտեղ թիմը կկարողանա հետևել ընթացքին և հաշվարկել միջնորդավճարը՝ սահմանված տոկոսի կամ ֆիքսված գումարի հիման վրա։

Գործարքի քարտ՝ համաձայնեցված գումարով և հաշվարկված միջնորդավճարով
Ղեկավարի համար սա հնարավորություն կլինի տեսնելու, թե որ գործարքն ինչ փուլում է և որտեղ է անհրաժեշտ իր մասնակցությունը։
Մեկ հաճախորդի պատմություն՝ ամբողջ ընթացքով
Պատկերացրեք սովորական աշխատանքային օր․
- Գրանցում եք հաճախորդի պահանջը։
- Գույքի բազայից ընտրում եք համապատասխան տարբերակները։
- Նշանակում եք դիտումները։
- Պահպանում եք հաճախորդի արձագանքը։
- Ընտրված գույքով սկսում եք գործարքը։
Այս քայլերը կապվում են իրար։ Թիմի անդամը կարող է շարունակել աշխատանքը՝ տեսնելով նախորդ պայմանավորվածությունները, իսկ ղեկավարը՝ հետևել ամբողջ ընթացքին։
Ո՞ւմ համար ենք պատրաստում հավելվածը
«Անշարժ գույքի գործակալություն» հավելվածը նախատեսվում է ինչպես փոքր գործակալական թիմերի, այնպես էլ մի քանի մասնաճյուղ ունեցող ընկերությունների համար, որոնք ցանկանում են միասնական ձևով կառավարել գույքը, հաճախորդներին և գործարքները։
Հավելվածն այժմ մշակման փուլում է։ Եթե այս խնդիրները ծանոթ են ձեր թիմին, կապվեք մեզ հետ՝ ներկայացնելու ձեր աշխատանքային ընթացքը և քննարկելու փորձնական ներդրման հնարավորությունը։



